16 մայիսի 2016 - 21:02 AMT
Ուորլիք. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները կմասնակցեն Սարգսյան-Ալիև հանդիպմանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների բոլոր արտգործնախարարները մայիսի 16-ին կմասնակցեն Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի վերաբերյալ բանակցություններին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հանդիպումը նախատեսված է երեկոյան ժամը 21:30-ին:

Մինչ այդ, արդեն մեկնարկել է նախագահ Սարգսյանի հանդիպումը ԵՄ բարձր ներկայացուցիչ, ԵՀ փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ինչի մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանը։

Վիեննայում սպասվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնած մի շարք աշխատանքայինհանդիպումներ, որոնց կմասնակցի նաև նախագահ Սարգսյանը:

Ավստրիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև ՀՀ նախագահի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: