18 մայիսի 2016 - 16:42 AMT
Իվետա Մուկուչյանի Love Wave տեսահոլովակը լավագույնն էր «Եվրատեսիլ-2016»-ում

«Եվրատեսիլ-2016»-ում Հայաստանը ներկայացրած Իվետա Մուկուչյանի Love Wave երգի տեսահոլովակը լավագույնն է ճանաչվել բրիտանական Wiwibloggs կայքի ընթերցողների շրջանում:

Կայքում երգչուհու տեսահոլովակին հավանություն է տվել քվեարկողների մոտ 13%-ը, հայտնում է Ա1+-ը:

Ստոկհոլմում մայիսի 14-ին կայացած «Եվրատեսիլ-2016» եզրափակչում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանն իր LoveWave երգով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:

Երգի մրցույթի հաղթող ճանաչվեց Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան: Երկիրը ներկայացել էր «1944» երգով: Երկրորդ տեղում է Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմն իր Sound Of Silence երգով, երրորդ՝ Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Լազարևն իր You Are The Only One-ով: Այսպիսով, 2017-ին մրցույթը կանցկացվի Ուկրաինայում: