Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգ քաղաքում շարունակվում է Ալեքսանդր Դիտյատինի անվան սպորտային մարմնամարզության Գավաթի խաղարկությունը:
Հայաստանի հավաքականի անդամ Վիգեն Խաչատրյանը, բազմամարտում հավաքելով 82,1 միավոր, դարձել է մրցաշարի հաղթող, հայտնում է Ազգային օլիմպիական կոմիտեն:
Մրցաշարը մեկնարկել է մայիսի 16-ին և կավարտվի մայիսի 20-ին:
Մարմնամարզության Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ նախապատրաստվում է Եվրոպայի առաջնությանը: Հայաստանը կներկայացնեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը, Վահագն Դավթյանը և Արմեն Պետրոսյանը: Երիտասարդական առաջնությունում կներկայանա միայն Արթուր Ավետիսյանը:
2016-ի մարտին ՀՀ մարզիկները 3 մեդալով են վերադառձել մարմնամարզության աշխարհի գավաթից:Հարություն Մերդինյանը նժույգթափերում գրավել է առաջին տեղը, օղակների վարժությունում Վահագն Դավթյանը նվաճել էր արծաթե, իսկ Արթուր Թովմասյանը` բրոնզե մեդալ: Աշխարհի գավաթակիր Մերդինյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել: