Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղության (Աղդամ՝ Ակնա) մերձճակատային հատվածում Ադրբեջանի առաջապահ ուժերը միջդիրքային տարածքում սկսել են ձեռնարկել սադրիչ քայլեր:
Ինչպես հայտնում է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, սադրանքն այդ անգամ կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումների տեսքով չէ: Ադրբեջանական կողմը հրդեհել է չեզոք գոտու խոտածածկույթը՝ նպատակ ունենալով վնաս պատճառել ղարաբաղյան կողմին, մասնավորապես սահմանամերձ ցանքատարածություններին:
«Ադրբեջանական նենգ գործողությունների մասին վաղուց է հայտնի, սակայն բոլոր ժողուրդների համար սուրբ համարվող հացի նկատմամբ նման ստոր արարքն անսպասելի է անգամ Ադրբեջանի նման հակառակորդի կողմից», - ասվում է ՊԲ հայտարարության մեջ:
Մայիսի 18-ի լույս 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաողրդմամբ, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից խախտվել է միայն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: