20 մայիսի 2016 - 10:34 AMT
Սամվել Տեր-Սահակյանը շախմատի ԵԱ-ում առաջատարից կես միավորով է հետ մնում

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացել են 7-րդ տուրի պարտիաները: Սամվել Տեր-Սահակյանը հաղթել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին:

Հայ շախմատիստներից միայնՍամվել Տեր-Սահակյանն էկես միավորով հետ մնում առաջատարներից: 5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:

Խաղաղ արդյունք գրանցվել է Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Իր երկրորդ անընդմեջ պարտությունն է կրել Հովհաննես Գաբուզյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից: