21 մայիսի 2016 - 09:49 AMT
Մայիսի 18-ի դրությամբ ԼՂՀ կառավարության հատուկ հաշվեհամարին փոխանցվել է 4.220 մլրդ դրամ

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-ից մայիսի 18-ը ժամանակահատվածում 5,990 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է, ընդհանուր առմամբ, 4.220.811.596 դրամ՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները, իսկ միայն մայիսի 18-ին՝ 23.634.993 դրամ՝ փոխանցված 59 անձանց կողմից:

Ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում, ասվում է Արցախի կառավարության պաշտոնական կայքում:

ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել:

Բացի դրանից, նշված հատուկ հաշվեհամարին հնարավոր է գումար փոխանցել նաև Telcell ընկերության տերմինալներով՝ մուտք գործելով «Արցախը ես եմ» պատուհան:

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումները պետք է կատարել հետևյալ տվյալներով՝

Սպասարկող բանկ՝ «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե՝ Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան, SWIFT` ARTSAM22, Ստացող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հաշվեհամարները՝ ՀՀ դրամ՝ 22300612211100, ԱՄՆ դոլար՝ 22300110153200, Եվրո՝ 22300200153300, ՌԴ ռուբլի՝ 22300400153100:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը մայիսի 14-ին արտահերթ հեռուստամարաթոն էր կազմակերպել Արցախին աջակցելու նպատակով: Ինչպես ասվում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջում, հանգանակվել է 1 102 357 դոլար: