21 մայիսի 2016 - 15:33 AMT
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը ԱԱ 1/8 եզրափակչում է

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանն աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Գրիգորյանը հաղթել է ճանոպացի Վադա Մադոկային և դուրս եկել 1/8 եզրափակիչ:

Կիսեզրափակիչ դուրս գալու դեպքում Անուշը կնվաճի օլիմպիական ուղեգիր:

Ավելի վաղ Գրիգորյանը հաղթել էր ուկրաինացի Տատյանա Կոբուն:

ԱԱ-ում ՀՀ երկրորդ ներկայացուցիչ 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմատրում: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: