5 մարտի 2007 - 15:56 AMT
Մարտի 6-ին Երեւան կժամանի ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն
Մարտի 6-7 Հայաստանում կգտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասյեն: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հայտնել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունում: Այցի ընթացքում ֆրանսիացի դիվանագետը կայցելի նաեւ Բաքու: Բ.Ֆասյեի այցի նպատակը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի մարտի կեսին Ժնեւում կայանալիք հանդիպման մանրամասների քննարկումն է: Նշենք, որ մարտի 13-14-ին Ժնեւում տեղի կունենա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստը, որի աշխատանքներին կմասնակցեն Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները: