23 մայիսի 2016 - 18:20 AMT
Բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը պարտվել է ԱԱ 1/8 եզրափակչում

Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Անուշ Գրիգորյանը պարտվել է աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում:

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային մարզիկը 1/8 եզրափակչում պարտվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Սառա Ուրահմունին:

Ֆրանսիացի 34-ամյա մարզուհին աշխարհի 2008-ի առաջնության արծաթե, Եվրոպայի 2007-ի բրոնզե և 2011-ի արծաթե մեդալակիր է:

Կիսաեզրափակիչ փուլ հասնելու դեպքում նա կնվաճեր Ռիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

ԱԱ-ում ՀՀ երկրորդ ներկայացուցիչ 60 կգ Աշխեն Հովհաննիսյանը պարտություն է կրել մեկնարկային գոտեմատրում: Հայ բռնցքամարտիկն ուժերն էր չափել Ուկրաինան ներկայացնող Յուլյա Ցիպլակովայի հետ: