Մադրիդի «Ատլետիկոն» դարձել է ֆրանսիական Լիգա 2-ի մասնակից «Լանս» ակումբի համասեփականատերը: «Լանսը» նախկինում պատկանում էր ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովին:
Ավելի վաղ «Լանսը» դատարանի որոշմամբ առգրավվել է ադրբեջանցի գործարար Հաֆիզ Մամեդովից, քանի որ նրան պատկանող RCL ընկերությունը, որին պատկանում էր ակումբը, սնանկ հայտարարվեց Ֆրանսիայում:
Իրավունքների փոխանցման գործարքն ավարտվել է և «Ատլետիկոն» այժմ «Լանսի» բաժնետոմսերի 35%-ի սեփականատերն է: Ակումբի բաժնետմոսերի ևս 65%-ն այսուհետ պատկանում է լյուքսեմբուրգյան «Սոլֆերինո» ընկերությանը, որի հետևում են Իգնասիո Ագուիլլոն և Միգել Անխել Խիլը, ինչպես նաև բրիտանական AmberCapital ներդրումային ընկերությանը, որի հիմնադիրներն են լիբանանահայ Ժոզեֆ Մարի Օգուրլյանը և ֆրանսիացի Ժիլ Ֆրետինյեն:
«Լանսի» սեփականատիրոջ փոփոխությունը դժգոհության ալիք է բարձրացրել Ադրբեջանում և հիստերիայի առիթ դարձել, քանի որ ակումբի փաստացի համասեփականատերերի թվում այժմ նաև հայ կա:
Ադրբեջանական ԶԼՄ-ներն ակումբի վաճառքն արդեն Հաֆիզ Մամեդովի հանդեպ «դավաճանություն» են որակել Իգնասիո Ագուիլլոյի կողմից: