25 մայիսի 2016 - 11:48 AMT
ՀՀ հատուկջոկատայինները Մինսկում կմասնակցեն հակաահաբեկչական զորավարժությանը

Մայիսի 31-ից հունիսի 2-ը Մինսկում տեղի կունենա ԱՊՀ անդամ երկրների անվտանգության մարմինների հատուկ նշանակության ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը:

Միջոցառման կազմակերպիչն է ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնը` Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի աջակցությամբ:

Հավաքի շրջանակում կամփոփվի ԱՊՀ անդամ երկրների «Կիբեր-Հակաահաբեկչություն-2016» հակաահաբեկչական զորավարժության առաջին փուլը, կանկացվի զորավարժության եզրափակիչ փուլը: Զորավարժության ընթացքում հակաահաբեկչական գործողություն կանցկացվի` կազատվեն ռազմավարական օբյեկտում (Լուկոմոլի ՀԷԿ) վերցված պատադները, տեղի կունենա Գիտախորհրդատվական խորհրդի նիստը ԱՊՀ երկրների գիտական ընկերակցության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի և ՌԴ իրավասու մարմինների պատվիրակությունները, ինչպես նաև ԱՊՀ գործկոմի, ՊՆ ղեկավարների խորհրդի քարտուղարության, Սահմանապահ ուժերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչներ: