«Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված «Արարատ-73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբ կտեղադրվի:
Համապատասխան որոշումն ընդունվել է Երևանի ավագանու մայիսի 25-ի նիստին:
«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։
1973 թվականին Երևանի «Արարատը» Նիկիտա Սիմոնյանի ղեկավարության ներքո հաղթել էթ ԽՍՀՄ առաջնությունն ու նվաճել ԽՍՀՄ գավաթը: 1975-ին ակումբը հաղեց ԽՍՀՄ գավաթը: «Արարատ-73»-ի հաղթանակը թե ակումբի, թե հայկական ֆուտբոլի կարևորագույն նվաճումն է մինչև այսօր: