7 մարտի 2007 - 15:51 AMT
Թուրքիայում սկսվել են Հայոց ցեղասպանության մասին «պնդումները» հերքող ֆիլմի նկարահանումները
Հայոց ցեղասպանության պնդումները հերքելու նպատակով Թուրքիայում սկսվել է «Մեծ սուտը» վերնագրով վավերագրական կինոնկարի նկարահանումը: Կինոնկարը ստեղծելիս օգտագործվելու են ռուսական եւ հայկական արխիվների նյութերը: «Մեծ սուտը» ունենալու է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն եւ արաբերեն տարբերակներ: Այն բաղկացած է լինելու վեց մասից, որոնցից առաջինը նախատեսվում է հեռարձակել ապրիլի 24-ին պետական հեռուստաալիքով, հաղորդում է «Երկիրը»: