7 մարտի 2007 - 16:18 AMT
Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը
Միխայիլ Սահակաշվիլին հերքել է Վրաստանի տարածքում ԱՄՆ ՀՀՊ համակարգերի տեղակայման մասին տեղեկությունը: Պատասխանելով ղազախ լրագրողների հարցին. «Որքանո՞վ է ճշմարիտ տեղեկատվությունը Վրաստանի տարածքում Ամերիկայի կողմից ՀՀՊ տարրերի տեղակայման մասին»` Միխայիլ Սահակաշվիլին կտրուկ պատասխանեց. «Ոչ ոք այդ մասին չի հայտարարել, այդ ամենը շահարկումներ են», հայտնում է «Թրենդը»:

Հիշեցնենք, որ ՀՀՊ հարցով գործակալության ղեկավար գեներալ-լեյտենանտ Հենրի Օբերինգը հայտարարել է, որ Պենտագոնը ցանկանում է ռադիոտեղորոշիչ կայան տեղադրել` Կովկասում ստեղծվող հակահրթիռային պաշտպանության համակարգի շրջանակներում: Ընդ որում, Հ. Օբերինգը չի ճշտել, թե կոնկրետ որ երկրի մասին է խոսքը: