2017 թվականի ամռանը Վրաստանում կարող են տեղի ունենալ Վրաստանի, Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ: Այդ մասին է հայտնել Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն:
«Մասշտաբային զորավարժություններ են լինելու, հիմնականում հակաահաբեկչական ուղղվածությամբ, անվտանգության բարձրացմանը միտված»,- ասել է նա:
Ավելի վաղ Գաբալայում տեղի ունեցած Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի եռակողմ հանդիպման ժամանակ Թբիլիսին առաջարկել էր ադրբեջանցի և թուրք գործընկերներին համագործակցել Վրաստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ծրագրերին ու նախագծերին:
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանը ԶՈւ ղեկավարների հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Երկրները ռազմական համագործակցության մասին եռակողմ համաձայնագիր ունեն: