25 մայիսի 2016 - 19:23 AMT
Բակո Սահակյանը թալիշցիների հետ է հանդիպել. Սոցիալ-տնտեսական խնդիրներն են քննարկվել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 25-ին հանդիպել է Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ:

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը,հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով թալիշցիների մոտ առաջացած սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:

Նախագահը նշել է, որ իշխանությունները կանեն հնարավորն այդ խնդիրների լուծման ուղղությամբ և համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մայիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր. «Հիմա Թալիշում անվտանգ է, համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն, որ բնակիչները վերադառնան: Հրադադարի ռեժիմը հարաբերական պահպանվում է, կարծում եմ՝ դա պայմաններ է ստեղծում ԼՂՀ ղեկավարության համար, որպեսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծվեն, որ այդ հրետակոծություններից հետո ժողովուրդը վերադառնա»:

Մայիսի 24-ին ԼՂՀ կառավարությունը գյուղից հեռացած թալիշցիներին առաջարկել էր այլ բնակավայրեր տեղափոխվել