7 մարտի 2007 - 18:32 AMT
Հայաստանում արդեն սկսվել է ոչ պաշտոնական նախընտրական արշավը
«Ազգային զարթոնք» կուսակցությունը կարող է վերանայել իր մասնակցության հարցը մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններին եւ հետ կանչել իր թեկնածուին, որն անցնում է Հայաստանի Ազգային կուսակցության համամասնական ցուցակով: Այդ մասին մարտի 7-ին հայտարարել է «Ազգային զարթոնք» կուսակցության ղեկավար Ալբերտ Բազեյանը, ով ՀԱԿ համամասնական ցուցակում երկրորդ տեղն է գրավում: Նրա խոսքերով, եթե իշխանությունների, ընդդիմիության, ինչպես նաեւ ԶԼՄ-ների կողմից շարունակվի իր եւ իր կուսակցության հասցեին հնչող զրպարտությունները, ապա նիստ կհրավիրվի եւ կդրվի ընտրություններին կուսակցության մասնակցության նպատակահարմարության հարցը` ստեղծված պայմաններում:

Եթե «Ազգային համերաշխություն» կուսակցությունը հաղթահարի 5-տոկոսանոց խոչընդոտը, սակայն խորհրդարանական ընտրությունները անցնեն կեղծիքներով, ապա «մենք մտադիր ենք հրաժարվել մեր մանդատներից»: Կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանի խոսքերով, կուսակցությունը առաջիկա ընտրություններին 5-տոկոսանոց խոչընդոտը անցնելու բոլոր շանսերն ունի, քանի որ 2003 թվականին, առանց ընտրատեղամասերում դիտորդներ ունենալու եւ առանձնապես մեծ միջոցներ չծախսելով նախընտրական արշավի ժամանակ, այն իրոք հավաքել էր ընտրողների ձայների 2,5 տոկոսը:

Հայաստանի Ազգային կուսակցությունը (ՀԱԿ) ընդդիմադիր ուժերին առաջարկում էր մայիսի 12-ին հանդես գալ պահպանելով եւ ընդլայնելով «Արդարություն» դաշինքը: Ինչպես գտնում է ՀԱԿ-ի փոխնախագահը, Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, պետք չէր բանակցություններ վարել նոր դաշիքն ստեղծելու համար այն ժամանակ, երբ դաշինքն արդեն ստեղծվել ու գործում էր 2003 թվականից, հայտնում է Regnum-ը: