9 մարտի 2007 - 14:00 AMT
Ապրիլի սկզբին Հայաստան է ժամանելու Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը
Ապրիլի սկզբին պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ժամկետները դեռ ճշտվում են, բայց ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցելությունը կկայանա ապրիլի առաջին շաբաթվա մեջ: Վարդան Օսկանյանը նաեւ նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի համար առաջիկա ամսիներին բավականին ակտիվ դիվանագիտական գործնեություն է սպասվում: «Շուտով մենք կներկայացնենք գործնեության հիմնական ուղղությունները` Եվրահանձնաժողովի հետ համագործակցության շրջանակներում»,- նշել է Օսկանյանը: