9 մարտի 2007 - 15:29 AMT
ԱՄՆ Պետդեպարտամենտի Մարդու իրավունքներով 2006 թվականի զեկույցում Հայաստանի հարցով անճշտություններ կան
ԱՄՆ Պետդեպարտամենտի 2006 թվականի Մարդու իրավունքների հարցով զեկույցում Հայաստանի հարցով մի շարք անճշտություններ եւ բացթողումներ կան, այն նաեւ շատ սուբյեկտիվ է: Այդ մասին Երեւանում տված մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, Հայաստանը շատ լուրջ է վերաբերվում նման փաստաթղթերին: «Մենք անպայման կուսումնասիրենք զեկույցը, ինչից հետո ՀՀ ԱԳՆ-ն կհայտնի իր դիրքորոշումը: Բայց, ընդհանուր առմամբ, Հայաստանի հարցով զեկույցը երկրում կատարվող դրական տենդենցներն է նշում»,- ասել է Օսկանյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցով խորհրդի նիստին Ժնեւում իր ելույթի թեման կլինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հայ-թուրքական հարաբերությունները, մարդու իրավունքների խախտումները դրանց համատեքստում: