28 մայիսի 2016 - 17:30 AMT
ՀՀ-ում կեղծ դեղորայքի համար պատիժ նախատեսող կոնվենցիան ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից

Հունիսի 1-ից Հայաստանում ուժի մեջ կմտնի Եվրոպայի խորհրդի Medicrime կոնվենցիան, որը պատիժներ է նախատեսում բժշկական նշանակության արտադրանքի կեղծման եւ հանրային առողջության համար վտանգ ներկայացնող նմանատիպ հանցագործությունների մասին:

Կոնվենցիան առաջին միջազգային պայմանագիրն է, որով իրավախախտումներ են համարվում կեղծ բժշկական նշանակության արտադրանքի արտադրությունը եւ մատակարարումը, մատակարարելու առաջարկը և թրաֆիքինգը, փաստաթղթերի կեղծումը. բժշկական նշանակության արտադրանքի չարտոնված արտադրությունը կամ մատակարարումը, ինչպես նաև համապատասխանության պահանջներին չբավարարող բժշկական սարքավորումների շուկա հանելը, գրում է A1plus.am-ը:

Հայաստանը Կոնվենցիան վավերացրել է 2016-ի փետրվարի 5-ին։