29 մայիսի 2016 - 20:35 AMT
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը` երիտասարդների ԵԱ փոխչեմպիոն

Շվեյցարական Բեռն քաղաքում ավարտվել է մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանը ներկայացնող Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել:

Օղակների վարժության երիտասարդների պայքարում Ավետիսյանը հավաքել է 14,300 միավոր և դարձել Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Առաջին տեղում 14,358 միավորով Գերմանիայի ներկայացուցիչ Նիկ Կլեսսինգն է, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մինչ այս Հայաստանի հավաքականի անդամներից Եվրոպայի մեծահասակների առաջնությունում Հարություն Մերդինյանը նժույգթափեր վարժությունում դարձել էր Եվրոպայի չեմպիոն, իսկ Արթուր Դավթյանը (հենացատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ) արծաթե մեդալակիրներ:

Photo` Armnoc.am