30 մայիսի 2016 - 10:07 AMT
Կարկուտը մեծ վնաս է հասցրել Ջավախքի գյուղերին

Անձրևն ու կարկուտը զգալի վնաս են հասցրել Վրաստանի Սամցխե-Ջավախքի մի քանի գյուղերի` ոչնչացնելով բերքը, գրում է apsny.ge-ն:

Վարարած գետը հեղեղել է նաև Ադիգենիի շրջանի Վարխանի և Ունցա գյուղերը, իսկ կարկուտը ոչնչացրել է մնացած բերքը: «Ջուրը տարել է անասուններին և թռչուններին, հեղեղել է տները: Այժմ փրկարարները փորձում են աշխատանքներ իրականացնել բայց անձրևը չի դադարում»,- հայտնել է շրջանի նահանգապետ Ակակի Միչուտաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:

Մայիսի 28-ին կարկուտից տուժել էր Մցխեթա Մթիանեթիի շրջանը, որտեղ կարկուտը ոչնչացրել է Էբնիսի գյուղի ամբողջ բերքը: Կարկուտից տուժել են նաև Կախեթի և Շիդա Քարթլիի գյուղերը: