30 մայիսի 2016 - 10:46 AMT
Մարիա Կուրսովան 10-րդն է շախմատի ԵԱ-ում 3 տուրից հետո

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 3-րդ տուրի պարտիաները:

Երկու անընդմեջ հաղթանակից հետո Մարիա Կուրսովան կիսել է միավորը Յովանկա Հուսկայի հետ: Ոչ ոքի խաղացին նաև Լիլիթ Մկրտչյանը և Մարիա Գևորգյանը: Միակ հաղթանակը տոնել է Լիլիթ Գալոյանը, ով պարտության է մատնել ռուս Իրինա Ուտիատսկայային:

Այս տուրից հետո Կուրսովան 2,5 միավորով 10-րդ տեղում է: Մկրտչյանը՝ 32-րդ, Գալոյանը՝ 60-րդ:

Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: