Մայիսի 28-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Black Sea Cup 2016 բոդիբիլդինգի և ֆիթնեսի միջազգային մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ադրբեջանից, Հունաստանից, Թուրքիայից և այլ երկրներից:
Հայաստանը ներկայացնում էր երկրի հավաքականը` 5 մարզիկների մասնակցությամբ, պատվիրակությունը գլխավորում էր Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գևորգ Հակոբյանը:
Դասական բոդիբիլդինգում ոսկե մեդալ է նվաճել Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Հարությունյանը, բոդիբիլդինգում`Լևոն Հովհաննիսյանը նվաճել է բրոնզե մեդալ, Men`s Physique մարզաձևում Կևորկ Թութունջյանն ու Առաքել Ջեյրանյանն արծաթ ու բրոնզ են նվաճել:
Բիկինի ֆիթնեսի մասնակից Աննա Ավակովան մրցանակային տեղ չի գրավել:
Հայաստանի բոդիբիլդինգի ազգային ֆեդերացիան հիմնվել է 1997 թ.: Հավաքականի ներկայացուցիչներն ամեն տարի մասնակցում են տարածաշրջանային առաջնություններին և նվաճում են մրցանակային տեղեր: Արդեն 6 տարի է Երևանում անցկացվում է Բոդիբիլդինգի համահայկական առաջնություն` Գագիկ Ծառուկյանի գավաթ: 2016-ի հունիսի 4-ին Երևանում կանցնեն Men`s Physique-ի և Բիկինի ֆիթնեսի մրցումներ: