Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի դպրոցում բացվել է Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։
Զինվորի դպրոցի ռազմագիտության դասարանը Սլոյանը, վերանորոգվել է, կահավորվել, դռան կողքին փակցվել է «Քյարամ Սլոյանի անվան ռազմական դասարան» ցուցանակը:
Բացի լսարանից, տեղի բնակիչ քանդակագործը Քյարամի ընտանիքի համար անակնկալ էր պատրաստել: Ինչպես հայտնում է tert.am-ը, նա իր նախաձեռնությամբ քանդակել է Քյարամ Սլոյանի կիսանդրին, որը տեղադրվել է իր անվան դասարանում:
20-ամյա Քյարամ Սլոյանը զոհվել էր Թալիշում՝ ապրիլի սկզբին ծավալված քառօրյա պատերազմի ընթացքում, ադրբեջանական գրոհը կասեցնելիս: Նրա մարմինն անարգվել էր ադրբեջանցիների կողմից՝ ի թիվս այլ զինվորների: Սլոյանների ընտանիքը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Ադրբեջանի դեմ հայցով: