31 մայիսի 2016 - 09:12 AMT
Կրակի դադարեցման պայմանավորվածությունը շփման գծում պահպանվել է

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, բացառությամբ հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված մի քանի կրակոցների, պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրությունը:

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը հակառակորդի կողմից հիմնականում խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից: