12 մարտի 2007 - 16:42 AMT
Հայաստանն իրական հաջողությունների է հասել IPAP ծրագրի իրականացման գործում
Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի (IPAP) գաղափարը նրանում է, որ մի կողմից իրագործի ՆԱՏՕ-ի քաղաքականությունը տարածաշրջանում: Մյուս կողմից մենք օգնում ենք տվյալ երկրին ժողովրդավարական եւ ռազմական բարեփոխումների առումով: Այդ մասին PanARMENIAN.Net-ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: Նրա խոսքերով, քաղաքական առումով դա ժողովրդավարական քաղաքացիական հասարակության կայացումն է, օրենքի գերակայության հաստատումը, բարեփոխումները պետական կառավարման ոլորտում: «Ռազմական տեսակետից դա բանակի բարեփոխումն է այն միջազգային չափանիշներին մոտեցնելու, անվտանգության համակարգի ապահովման համար: Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն իրական հաջողությունների է հասել IPAP ծրագրի իրականացման առումով: Ընդհանուր առմամբ Դաշինքի ղեկավարությունը բավարարված է արդեն ձեռք բերված արդյունքներով, ինչի մասին են վկայում ՆԱՏՕ-ի փորձագետների միջանկյալ զեկույցները, որոնք հաճախ են լինում երկրում: Բնական է, մի քանի ամսվա ընթացքում հնարավոր չէ իրագործել ծրագրի ողջ ծավալը, սակայն, ես համոզված եմ, որ առաջիկա տարիներին IPAP-ում գրանցված բոլոր դրույթները կիրագործվեն»,-ասել է Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ