12 մարտի 2007 - 16:55 AMT
ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի զբաղվում Ղարաբաղի խնդրով, սակայն ուշադիր հետեւում է բանակցություններին
Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի իրավասությունն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ն տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ժան Ֆուրնյեն: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն ուղղակիորեն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի խնդրով: «Սակայն մենք ուշադիր հետեւում ենք բանակցային գործընթացի զարգացմանը: Դաշինքը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: Ես պետք է ընդգծեմ, որ մենք երախտապարտ ենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տեղեկատվության համար, որը մեզ է տրամադրում Հայաստանի կառավարությունը IPAP շրջանակներում»,-նշել է Ֆուրնյեն:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ