1 հունիսի 2016 - 09:11 AMT
Շփման գծի ամբողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ

Մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրադրությունը մնացել է հանգիստ`բացառությամբ հարավային և արևելյան ուղղություններում հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված հատ ու կենտ կրակոցների, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով, բացառությամբ հակառակորդի կողմից հրաձգային զինատեսակներից արձակված մի քանի կրակոցների, պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը