12 մարտի 2007 - 18:00 AMT
ԱՄՆ-ն ակտիվորեն կաջակցի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին
«Մենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից ենք»,-Բաքվում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էնն Դերսին: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է եւ մտադիր է աջակցել խաղաղ կարգավորման գործընթացին:

«Մենք ակտիվորեն կաջակցենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,-հայտարարել է Էնն Դերսին, հաղորդում է ԱՊԱ-ն: