2 հունիսի 2016 - 09:55 AMT
Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով հաղթել է Էլ Սալվադորին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ևս մեկ հաղթանակ է տարել ԱՄՆ-ում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում` խոշոր հաշվով հաղթելով Էլ Սալվադորին: Հայ ֆուտբոլիստները 4 գոլի հեղինակ են դարձել: Խաղն ավարտվել է 4:0 հաշվով:

Ավելի վաղ Հայստանի ֆուտբոլի հավաքականը 7:1 հաշվով հաղթել էր Գվատեմալային:

Հայաստան-Գվատեմալա հանդիպման արդյունքում Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակը։ Մինչ այս մեր ընտրանին մի քանի անգամ հաղթել էր միայն 4։0 հաշիվներով։ Հայաստանի հավաքականը երբեք ոչ պաշտոնական, ոչ ընկերական խաղերում չէր խփել ոչ միայն 7, այլև 5 և 6 գնդակ։

Հենրիխ Մխիթարյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Մինչ օրս ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել երեք գոլ խփել Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Մինչ այս Մխիթարյանը դարձել էր հեթ-տրիկի հեղինակ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում Իռլանդիայի դեմ մրցավեճում։

Ընթերցեք նաև. Հայաստան-Գվատեմալա խաղն ու հավաքականի ռմբարկուների թարմացված ցուցանիշները