2 հունիսի 2016 - 10:40 AMT
Սիրիական Դարայան 2012-ից ի վեր առաջին մարդասիրական օգնությունն է ստացել

Պաշարված սիրիական Դարայա քաղաքի բնակիչները 2012-ի նոյեմբերից ի վեր առաջին անգամ մարդասիրական օգնություն են ստացել: Այդ մասին հայտնել է Կարմիր մահիկը:

Մարդասիրական ավտոշարասյունը կառավարական ուժերի կողմից պաշարված քաղաք է ժամանել հունիսի 1-ին՝ մատակարարելով պատվաստանյութեր, դեղեր և մանկական սնունդ, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը:

Դա հնարավոր է դարձել հրադադարի ռեժիմի շնորհիվ, որը համաձայնեցվել է հակամարտող կողմերի հետ մարդասիրական կազմակերպությունների կողմից:

Քաղաքի բնակիչները մի քանի տարի սննդի, խմելու մաքուր ջրի և դեղերի խիստ պակաս ունեն: Քաղաքում արդեն ավելի քան 3 տարի չկա էլեկտրականություն։ ՄԱԿ-ի տվյալներով՝ պաշարված քաղաքում մնում է մոտ 4 հազար մարդ: