2 հունիսի 2016 - 13:57 AMT
Թուրքիայի վարչապետ. Բունդեստագի քվերակությունը չի ազդի միգրանտների վերաբերյալ ԵՄ հետ գործարքի վրա

Բունդեստագի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի քվեարկության արդյունքները չեն ազդի Բրյուսելի ու Անկարայի՝ սիրիացի ու իրաքցի փախստականների վերաբերյալ գործարքի իրականացման վրա:

Համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հայտնում է Hurriyet-ը:

«Մեր հարաբերությունները Գերմանիայի ու ԵՄ հետ բարձր մակարդակի վրա են: Մենք հաստատակամ ենք կատարելու պայմանավորվածությունները», - ասել է նա:

Համաձայն պայմանավորվածոթյունների, Թուրքիան ֆինանսական օժանադակություն ու վիզային ռեժիմի ազատականացում է ստանում փախստականների ճամբարներ կահավորելու ու սահմանային ռեժիմը խստացնելու դիմաց: