2 հունիսի 2016 - 16:09 AMT
«Այբի» համահիմնադիրը նշանակվել է ՊՆ փոխնախարար՝ ռազմարդյունաբերական գծով

ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Փախչանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ:

Փախչանյանը զբաղեցնելու է նաև պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնը:

Այդ մասին է հայտնում ՀՀ նախագաի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Դավիթ Փախչանյանը «Այբ» կրթական հիմնադրամի և «Դիլիջանի կենտրոնական դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, ՌԴ «Աերոսիբ» ընկերության գործադիր տնօրենը:

Ռազմարդյունաբերության պետական կոմիտեն ստեղծվել էր 2015 թվականի նոյեմբերին: