2 հունիսի 2016 - 17:21 AMT
Մերկել. Բեռլինն աջակցելու է Երևանի ու Անկարայի երկխոսության կայացմանը

Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է աջակցել Թուրքիայի ու Երևանի միջև երկխոսության կայացմանը:

Այդ մասին է հայտարարել երկրի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Գերմանիային ու Թուրքիային շատ բան է կապում, Գերմանիայում թուրքական արմատներով մոտ 3 մլն քաղաքացի է ապրում», - ասել է նա:

«Ես ու ԳԴՀ կառավարությունը պատրաստվում ենք ներդրում ունենալ Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության կայացման գործում», - նշել է Մերկելը:

Նա նաև ասել է, որ Ցեղասպանության ճանաչումը «ժողովրդավարության մշակույթի գործուն օրինակ է»:

Էրդողանը, մեկնաբանելով բանաձևի ընդունումը, սպառնացել էր Գերմանիային հարաբերությունների վատթարացմամբ: Երևանն, ընդհակառակը, ողջունել էր որոշումը:

Կարդացեք նաև. Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հետ է կանչվել