2 հունիսի 2016 - 18:15 AMT
Ընտրախախտումները քրեականացնել, պատիժները խստացնել. Օրինագիծը կառավարություն է ուղարկվել

ՀՀ դատախազության կողմից մշակված է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Դրանով առաջարկվում է ընտրական գործընթացում քաղաքացիների ընտրական իրավունքի իրացման դեմ ոտնձգող մի շարք արարքների քրեականացում, ներառյալ՝ ընտրական հանձնաժողովների նախագահների և հանձնաժողովի անդամների գործողությունները, և պատասխանատվության հստակեցում ու պատժի խստացում, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը:

Մայիսի 26-ին դեռ հայտնի է դարձել, որ Հայաստանի գլխավոր դատախազությունն օրինագիծ է մշակել, որով առաջարկում է քրեականացնել ընտրախախտումները, խստացնել պատիժները: