Հայաստանի կառավարությունը հունիսի 2-ի նիստին «Թայգր Գրուպ» ՍՊԸ ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը 3 տարով հետաձգելու որոշում է ընդունել:
Ընկերությունը պատրաստվում է 11.4 մլրդ դրամի (շուրջ $23.8 մլն) ներդրումներ կատարել մարզաառողջարանային կենտրոնի կառուցման ծրագիր իրականացնելու նպատակով:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ համալիրն ամենամեծն է լինելու տարածաշրջանում, գրում է Arka-ն:
3.1 մլրդ դրամը (մոտ $6.5 մլն) կուղղվի տարատեսակ սարքավորումների, այդ թվում՝ մարզասարքերի ձեռքբերմանը:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 280 աշխատատեղ: Միջին աշխատավարձը 2016-2018 թվականներին 100 հազար դրամ կկազմի: