13 մարտի 2007 - 18:25 AMT
Դեռեւս հայտնի չէ, թե երբ տարածաշրջան կժամանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատմական հուշարձանների գծով առաքելությունը
Տվյալ պահին ճշգրիտ տեղեկություններ չկան ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ադրբեջանում եւ Հայաստանում պատմական հուշարձանների դիտարկման գծով առաքելության այցի ժամկետների վերաբերյալ: Այդ մասին հաղորդել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան կենտրոնակայնում: Նշվում է, որ կազմակերպությունը շարունակում է բանակցությունները Ադրբեջան եւ Հայաստան առաքելություն գործուղելու վերաբերյալ, սակայն վերջնական որոշում դեռեւս չի կայացվել: Այդ որոշումը կկայացվի մինչեւ մարտի ավարտը: Միայն դրանից հետո հայտնի կդառնան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցի ժամկետներն ու դիտարկման տարածքը: