13 մարտի 2007 - 21:00 AMT
Ռոբերտ Վեքսլեր. ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիան
«Թուրքիան սատարում է ամերիկյան զորքերին Իրաքում: Մեզ անհրաժեշտ է այդ աջակցությունը եւ ԱՄՆ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել Թուրքիան»,-հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի թուրքական խմբի համանախագահ, դեմոկրատ Ռոբերտ Վեքսլերը: Նրա խոսքերով, «ԱՄՆ-ն նույնիսկ առաջին քայլը չի կատարել Թուրքիային տված խոստումները կատարելու համար»: Վեքսլերն համարում է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը չի ստանա ԱՄՆ Կոնգրեսի հավանությունը», գրում է «Սաբահ» թերթը: