Հունիսի 6-ից վաճառքի կհանվեն առաջին հայկական հեռախոսներն՝ ArmPhone բրենդի տակ:
Ինչպես հայտնում են հեռախոսներն արտադրող Technology & Science Dynamics (TSD) ընկերությունից, սպառողին կներկայացվեն տարբեր 5մոդել, ամեն մեկը՝ իր առանձնահատկություններով:
Հեռախոսների առանձին մոդելներ օժտված են մինչև 32 ԳԲ ներքին հիշողությամբ, Android 6.0 կամ Android 5.1 օպերացիոն համակարգով, մատնահետքի ճանաչման սենսորներով և 4G կապով։
Նշվում է, որ հեռախոսները ստեղծվել են ինժեներական հարուստ պամություն և փորձ ունեցող հայազգի երիտասարդ մասնագետների կողմից:
Ավելի վաղ PAN-ը ծանոթացել էր ArmTab TSD Wide A1004T հայկական առաջին պլանշետի հետ ու կիսվել տպավորություններով։