4 հունիսի 2016 - 11:51 AMT
Պայթյուն՝ Վանաձորի հարկային տեսչության մոտ. Կոտրվել են դռան ապակիները

Ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ Վարդանանց փողոցի թիվ 11 հասցեում գործող հարկային տեսչության դիմաց պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որն 00:40-ի սահմաններում նշված հասցեում գործող Վանաձորի հարկային տեսչության մուտքի դռան աջ մասում տեղադրված աղբամանում անհայտ իրի պայթյունի հետևանքով կոտրվել է դռան ապակիները և մուտքի գլխավերևի ծածկի շերտը:

Վնասի չափը պարզվում է:

Քննությունը վարում է քննչական վարչությունը: