6 հունիսի 2016 - 13:38 AMT
Բարիկյանը՝ բայդարկա թիավարության միջազգային մրցաշարի հաղթող

Ֆրանսիայի Անսսե քաղաքում կայացել է բայդարկա և կանոե թիավարության «Մեծ նավակ» պատանեկան միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ մարզիկները:

Մեկտեղանոց բայդարկա թիավարության 17.5 կմ տարածությունում մրցաշարի չեմպիոն է դարձել Տիգրան Բարիկյանը, երկրորդ տեղում է Տիգրան Շահվերդյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Իտալիայի մասնակիցը, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեն:

Մրցաշարը, որին մասնակցել են 19 երկրի ներկայացուցիչներ, կայացել է հունիսի 3-4-ը: