6 հունիսի 2016 - 16:48 AMT
Հայաստանը չճանաչող Պակիստանն ուզում է ԵՏՄ հետ ազատ առևտրի պայմանագիր ստորագրել

Պակիստանը հույս ունի մեկ տարվա ընթացքում ազատ առևտրի մասին պայմանագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ:

Այս մասին է հայտարարել երկրի Առևտրի զարգացման գործակալության տնօրեն Շեյխ Մոհամադ Մունիրը:

Իր խոսքերով, Իսլամաբադն ուզում է մոտ ժամանակներս բանակցություններ սկսել ԵՏՄ հետ՝ պայմանագիրը ստորագրելու վերաբերյալ:

Պակիստանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունը, որը հանդիսանում է ԵՏՄ հիմնադիր անդամներից մեկը:

2016-ի տարեսկզբին Իսլամաբադը ԵՏՄ-ին ազատ առևտրի համաձայնագիր կնքելու վերաբերյալ հարցում է ուղարկել: Նմանատիպ պայմանագիր է ուզում կնքել կառույցի հետ մոտ 40 երկիր: