Շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին: Կայացել են նախավերջին տուրի պարտիաները:
Մրցաշարի 10-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանը հաջողության է հասել լեհ Յոլանտա Զավացկայի հետ պարտիայում և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ միայն կես միավորով է հետ առաջատարից՝ Աննա Ուշենինայից` զբաղեցնելով 4-րդ տեղը: Վերջին տուրում միմյանց հետ կմրցեն Մկրտչյանը և Ուշենինան:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Մարիա Կուրսովան (24-րդ տեղ) և Մարիա Գևորգյանը (101) պարտվեցին, Լիլիթ Գալոյանը հաղթեց (71):
Շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Ռումինիայի Մայամա քաղաքում: Այն մեկնարկել է մայիսի 27-ին և կեզրափակվի հունիսի 8-ին: Մասնակցում է 112 շախմատիստուհի: