14 մարտի 2007 - 20:03 AMT
Քոնդոլիզա Ռայսն զգուշացրել է Ներկայացուցիչների պալատին Ցեղասպանության օրենքի ընդունման «հետեւանքների» մասին
ԱՄՆ Պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ու Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Ռոբերտ Գեյթսը նամակ են հղել Ներկայացուցիչների պալատ, որում զգուշցանում են Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ընդուման դեպքում հնարավոր լուրջ հետեւանքների մասին: Ինչպես հաղորդում է Hurriyet-ը, նամակը հասցեագրված է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին, Կոնգրեսի փոքրամասնության առաջնորդ Ջոն Բոերին եւ արտաքին գործերի հարցով հանձնաժողովի նախագահ Թոմ Լանտոսին: Ռայսն ու Գեյթսը իրենց նամակում զգուշցանում են, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են լրջորեն բարդանալ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո, որը ներկայացվել է Պալատ հունվարի վերջում: Դեռ պարզ չէ` երբ է այն քննարկման ներկայացվելու: