7 հունիսի 2016 - 15:29 AMT
Ուկրաինան ԱՆ-178 ռազմատրանսպորտային 10 ինքնաթիռ կվաճառի Ադրբեջանին

Ուկրաինան պայմանագիր է կնքել ադրբեջանական ընկերության հետ, որի համաձայն Ան-178 10 ռազմատրանսպորտային ինքնաթիռ կառաքվի այդ երկիր: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը:

«Ան-178 ինքնաթիռները կառաքվեն Ադրբեջան: Պայմանագիր է կնքվել ադրբեջանական ընկերության հետ»,-գրել է Գրոյսմանը Twitter-ի իր էջում:

Ուկրաինական «Ան-178»-ն առաջին թռիչքն իրականացրել է 2015թ. մայիսի 7-ին: Ինքնաթիռներն արտադրում է «Անտոնով» կոնցերնը: Նոր ինքնաթիռները կարող են թռչել տարբեր եղանակային ու կլիմայական պայմաններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Անտոնովն այն փոքրաթիվ ձեռնարկություններից է, որոնք իրականացնում են ինքնաթիռի արտադրության ամբողջական ցիկլը` նախագծից մինչև արտադրություն: