7 հունիսի 2016 - 20:54 AMT
Քաղավիացիայի վարչության պետն ազատվել է աշխատանքից

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Այդ է գրում Panorama.am-ը՝ հղում անելով ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանին։

Համապատասխան հրամանը ստորագրվել է հունիսի 7-ին:

Մովսեսյանը պաշտոնավարում էր 2004 թվականից։