Չեխիայի ստորին պալատի նախագահ Յան Համաչեքն անուղղակիորեն մերժել է ԱԺ կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու՝ նախագահ Միլոշ Զեմանի առաջարկը:
Գամաչեքը, մեկնաբանելով խորհրդարանում համապատասխան քննարկում անցկացնելու հնարավորությունը, գրել է Twitter-ում, որ պատմությունը պիտի քննարկեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները:
Նմանատիպ կարծիք է հայտնել նաև երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Լյուբոմիր Զաորալեկը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Հայերի սպանությունը ողբերգական իրադարձություն է՝ սարսափելի հետևանքներով: Սակայն պատասխանատուներին որոշելու գնահատականները, նախևառաջ, անկախ պատմաբաններին է պետք վստահել», - ասել է նա:
Ավելի վաղ Զեմանը՝ ողջունելով Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայտարարել էր, որ դիմելու է խորհրդարանին նմանատիպ բանաձև ընդունելու առաջարկով: