9 հունիսի 2016 - 18:56 AMT
Հայկական գինիները ներկայացվեցին «Գինու օր 2016» ամենամյա գինու ցուցահանդեսին Լիտվայում

Լիտվայի «LITEXPO» կոչվող ցուցահանդեսների կենտրոնում տեղի է ունեցել բալթյան երկրներում խոշորագույնը համարվող 12-րդ ամենամյա գինու ցուցահանդեսը։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ «Գինու օր 2016» (Vyno dienos 2016) խորագիրը կրող ցուցահանդեսին մասնակցում էին գինու և ալկոհոլային այլ խմիչքների արտադրողներ, ներմուծողներ, գինու համար նախատեսված պարագաներ առաջարկող ընկերություններ։

Ցուցահանդեսի շրջանակներում ներկայացված էր նաև հայկական 9 գինու գործարանների շուրջ 60 տեսականի։ Հայկական տեսականին ներկայացնում էր Լիտվայում հայկական գինիների պաշտոնական ներկայացուցիչը համարվող «Gadara» ընկերության ղեկավար Գառնիկ Ղազարյանը։

Vyno dienos 2016-ը Բալթյան երկրների խոշորագույն ալկոհոլին նվիրված միջոցառումն է: Ցուցահանդեսին մասնակցել է ավելի քան 3600 այցելու:

Կարդացեք նաև. Հայկական գինիները՝ Ամստերդամի մասնագիտական փառատոնում