10 հունիսի 2016 - 14:03 AMT
$5 մլն-ի մարդասիրական օգնություն ԼՂՀ-ին՝ «Հայաստան Արցախ» հիմնադրամից

«Հայաստան Արցախ» հիմնադրամն ապրիլ-մայիսին $5 մլն-ի մարդասիրական օգնություն է հավաքագրել:

Հայաստանին ու Արցախին օժանդակելու նպատակով հիմնադրամը հավաքագրել է $4 մլն արժողությամբ դեղորայք և այլ մարդասիրական ապրանքներ, և $1 մլն-ի չափով արժեքավոր իրեր, տեղեկացնում է «Հայաստան Արցախ» հիմնադրամը:

Հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը տեղեկացրել է, որ ապրիլին և մայիսին «Հայաստան Արցախ» հիմնադրամի տեղ հասցրած օժանդակությունը ներառում է անհրաժեշտ դեղորայք` քաղցկեղի, սրտի, աղիքային և մտավոր հիվանդությունների բուժման համար, ինչպես նաև դեղեր և բժշկական պարագաներ` պատերազմի պատճառով ստացված վերքերի բուժման համար:

«Հիմնադրամին կանոնավոր կերպով առաջարկվում են միլիոնավոր դոլարների արժողությամբ կյանք փրկող դեղեր և բժշկական պարագաներ` Հայաստանին ու Արցախին օժանդակելու համար: Քաջալերում ենք հայ անհատներին ու կազմակերպություններին առատաձեռնության համար, որպեսզի կարողանանք շարունակել մեր առաքելությունը` անհետաձգելի նպաստ տրամադրելով Հայաստանի ու Արցախի բոլոր բժշկական կենտրոններին»,-ասel 1 Սասունյանը:

2015-ից «Հայաստան Արցախ» հիմնադրամը $14.1 մլն-ի մարդասիրական օժանդակություն է հավաքագրել Հայաստանի ու Արցախի բնակչության համար: